Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Տրդատ Սարգսյանն այցելել է Ջերմուկ քաղաքի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքների շինհրապարակ
02.09.2019
ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով Վայոց ձորի մարզում իրականացվող ծրագրի շրջանակում սկսվել են Ջերմուկ քաղաքի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները։
Մարզպետ Տրդատ Սարգսյանը Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է մարզադպրոցի վերանորոգման աշխատանքների շինհրապարակ, ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Նշենք, որ մարզադպրոցում գործելու է նաև մարզասրահ, տարիքային բոլոր խմբերի համար:
Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 48902640 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 26897000 դրամ, իսկ պետական(սուբվենցիոն) գումարը՝ 22005640 դրամ: