Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի առթիվ
01.09.2019
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի, գիտելիքի, դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է:
Մաղթում եմ հետաքրքիր, բացահայտումներով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի: Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար: Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում նրանց։
Յուրաքանչյուրիս կյանքում սեպտեմբերի 1-ը բերում է բարի հուշեր և տանում է դեպի վառ հուշերով լի դպրոցական ու ուսանողական տարիներ, որտեղ մենք անվերջ բացահայտում էինք, փորձում նորը ստեղծել ու երազել։
Մաղթում եմ բոլոր ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին և դասախոսներին այդ նորը ստեղծելու ճանապարհին երբեք չդադարել երազել և մեր նոր Հայաստանում աջակցել մեզ՝ ստեղծելու նոր ու ավելի որակյալ կրթություն։
Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդը անպարտելի է:
Սիրով Ձեր՝
Տրդատ Սարգսյան