Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուսումնական տարվա մեկնարկի առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այցելել է Ջերմուկ համայնքի մի շարք դպրոցներ
01.09.2019
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը եղել է Ջերմուկ համայնքում: Մարզպետը Ջերմուկի համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է այցելել է Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ բնակավայրի դպրոցներ: Մարզպետ Տ. Սարգսյանը Գիտելիքի և դպրության օրվա առիթով շնորհավորել նշված դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին:
Տոնական միջոցառումներից հետո Տ. Սարգսյանը շրջայց է կատարել դպրոցական շենքերում, տեղում ծանոթացել իրավիճակին և դպրոցներում առկա խնդիրներին։
Մարզպետը կարևորել է մարզպետարան- համայնքապետարան - դպրոց համագործակցությունը և նշել, որ փոխադարձ համագործակցության ընթացքում կարելի կլինի փուլ առ փուլ լուծել հանրակրթական ոլորտում առկա խնդիրները։