Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատություններում կազմակերվել են սեպտեմբերմեկյան միջոցառումներ
01.09.2019
Այսօր Վայոց ձորի մարզի հանրակրթական 48 դպրոցներում հնչեց առաջին զանգը, ազդարարելով 2019-2020 ուսումնական տարվա մեկնարկը:
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ մարզի բոլոր հանրակրթական հաստատություններում կազմակերվել են սեպտեմբերմեկյան միջոցառումներ:
Նախնական տվյալներով 2019-2020 ուսումնական տարում մարզային դպրոցներում ուսումնառություն կստանան շուրջ 6464 աշակերտներ: Ուսուցիչների թիվը կազմում է 437:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում ենք բոլորին, առանձնապես առաջին դասարանցիներին: Ուսուցիչներին մաղթում ենք արդյունավետ աշխատանք, իսկ աշակերտներին բարձր առաջադիմություն ուսումնառության ողջ ընթացքում: