Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողի վարձակալության նպատակով կրկնամրցույթի մասին
30.08.2019
ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2019 թ. սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 11:00, Մալիշկայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողի վարձակալության նպատակով կրկնամրցույթ (0.0450 հա հողամասը /ծածկագիր 10-032-0221-0878/ նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` այլ հողատեսք): ժամկետը՝ 25 տարի:
Մեկնարկային գինը` հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդի և մրցույթի նախորդող երրորդ օրը, սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 18.00:
Հայտ կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճեները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 500 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ լոտի 5%-ի չափով:
Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ` Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին`
-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:
Աճուրդում չհաղթած մասնակցին մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան):
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: