Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր ուսումնական տարվանն ընդառաջ կարևոր նորություն՝ աշակերտների և նրանց ծնողների համար
30.08.2019
ՀՀ ԿՏՄՍ նախարարության տեղեկատվական հարթակները տեղեկանում են, որ սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն:
2019-2020 ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս, որոնք կօգտագործվեն ըստ կիսամյակների։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին, սակայն այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի: Տարրական դասարաններին դրանք կտրվեն անվճար հիմունքներով:
Նախարարությունը հայտնում է նաև, որ դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի և երեխայի կողմից: