Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է գտնվել Արենի համայնքում կայացած երիտասարդական ինտելեկտուալ մրցույթին
01.08.2019
Հուլիսի 31- ին Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի Ագարակաձոր բնակավայրում կայացել է ինտելեկտուալ մրցույթ, համայնքի 8 բնակավայրերի երիտասարդական խմբերի մասնակցությամբ։ Մրցույթին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ հետևել խաղի ողջ ընթացքին։
Մրցույթում լավագույն արդյունքներով աչքի է ընկել և հաղթող ճանաչվել Արենի բնակավայրի թիմը:
Որոշվել է հաջորդ խաղն անցկացնել հենց Արենի բնակավայրում: