Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածը վաղվանից երկկողմանի փակ կլինի.առաջարկվում է շրջանցիկ ճանապարհ

26.07.2019

 Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում է «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հուլիսի 27-ից ժամը 8:00-ից տվյալ ճանապարհահատվածը մինչև աշխատանքների ավարտը երթևեկության համար երկկողմանի փակ կլինի:
Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել՝ Մ2-Մալիշկա-Մ2 ճանապարհով (Մալիշկա գյուղի միջով):

Աղբյուրը՝ http://mtad.am, 26.07.2019

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40