Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում ավարտվեց 2019 թվականի ամառային զորակոչը

26.07.2019

 Այսօր՝ հուլիսի 26-ին, Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ 2019 թվականի ամառային զորակոչի վերջին հավաքը, Եղեգնաձորի տարածաշրջանից: Ինչպես միշտ՝ նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ռազմահայրենասիրական երգերի ուրախ հնչյունների ներքո նորակոչիկները ներս մտան եկեղեցի, ստանալու Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի աշխատակիցներ Նարեկ Մարտիրոսյանը, Հրայր Ասատրյանը, Վայոց ձորի մարզի զինկոմիսար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը,  վետերաններ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:
Նորակոչիկներին բարեմաղթանքների ջերմ խոսքեր ասացին մարզի զինկոմիսար Արմեն Հովսեփյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան Սարգիս Հարությունյանը:
Վայոց ձորի մարզում ավարտվեց 2019 թվականի ամառային զորակոչը, որը կազմակերպվեց պատշաճորեն և սահմանված կարգով:
Մենք նույնպես բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն ենք մաղթում բոլոր նորակոչիկներին, իսկ Հայոց բանակին՝ խաղաղ օրեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53