Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթանում են Զառիթափ համայնքի Սերս ու Բարձրունի բնակավայրերի ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կապիտալ նորոգման և Զառիթափ բնակավայրի գազատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները
26.07.2019
Վայոց ձորի մարզից սուբվենցիոն ծրագրային հայտերով ներկայացված 28 ներդրումային ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 1.008.621.651 դրամ, որից համայնքների կողմից ներդրումը կազմում է 418.475.178 դրամ, իսկ տրամադրվող սուբվենցիոն գումարը՝ 590.146.453դրամ:
Այս պահին ընթանում են Սերս և Բարձրունի բնակավայրերի ջրագծերի գլխամասային կառույցների, ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կապիտալ նորոգման աշխատանքները՝ ծրագրի ընդհանուր արժեքը 58.525.000 դրամ՝ (տրամադրվող սուբվենցիան՝ 40. 967. 500 դրամ, համայնքի կողմից ներդրում՝ 17.557.500 դրամ) և Զառիթափ բնակավայրի գազատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները՝ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 45.940.900 դրամ (սուբվենցիոն գումարը՝ 27.564.540 դրամ, համայնքի կողմից ներդրումը՝ 18. 376.360 դրամ):
Վայք համայնքի կարիքների համար ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել և աշխատանքներն իրականացնելու համար կնքվել է պայմանագիր:
Նշենք, որ մնացած 25 ներդրումային ծրագրերից 7-ի համար արդեն հայտարարվել է մրցույթ, իսկ 18 ծրագրերի մրցույթները կհայտարարվեն առաջիկայում: