Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառքի մասին

26.07.2019

  Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ- վաճառքի, որը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 26-ին, ժամը 11.00-ին, Մալիշկայի համայնքապետարանի շենքում: Հասցեն՝ Վայոց ձորի մարզ, Մալիշկա համայնք, 1-ին փողոց, շենք 1:
Աճուրդ-վաճառք

ԼՈՏ 1
Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
1) 0.00376 հա (ծածկագիր՝ 10-032-0112-0011, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասը աճուրդային կարգով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդին նախորդող երրորդ օրը, 21.08.2019թ. 18:00-ն:
Հայտ կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձիք, որոնք իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձիք նաև հիմնադիր փաստաթղթերի պատճեններն ու  լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 500 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ լոտի 5%-ի չափով:
Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ՝ Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին՝
-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:
Աճուրդում չհաղթած մասնակցի մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Մանրամասն տեղեկություններ համար դիմել Մալիշկայի համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան):

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40