Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառքի մասին
18.07.2019
Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ- վաճառքի, որը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 19-ին, ժամը 11.00-ին, Մալիշկայի համայնքապետարանի շենքում: Հասցեն՝ Վայոց ձորի մարզ, Մալիշկա համայնք, 1-ին փողոց, շենք 1:
Աճուրդ-վաճառք
ԼՈՏ 1
Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
1)1.72677 հա (ծածկագիր՝10-032-0272-0188, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը աճուրդային կարգով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ի չափով՝ 323.769 (երեք հարյուր յոթ հարյուր վաթսունիննը) ՀՀ դրամ:
2)0.26591 հա (ծածկագիր՝ 10-032-0272-0187, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը աճուրդային կարգով օտարել:Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ի չափով՝ 49858 (քառասուն իննը հազար ութ հարյուր հիսուն ութ )ՀՀ դրամ:
Լոտի ընդհանուր մակերեսի չափը կազմում է 1.99268 հեկտար, արժեքը՝ 373.627(երեք հարյուր յոթանասուն երեք հազար վեցհարյուր քսանյոթ)ՀՀ դրամ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդին նախորդող երրորդ օրը, 14.08.2019թ. 1800 :
Հայտ կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 500 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ լոտի 5%-ի չափով:
Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ՝ Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին՝
-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:
Աճուրդում չհաղթած մասնակցի մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մալիշկայի համայնքապետարան, հեռ. (+374) 28122084 (Սամվել Այվազյան):
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: