Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային քննարկում՝ մարզկենտրոն Եղեգնաձորում
17.07.2019
Այսօր՝ հուլիսի 17-ին, Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԲ ֆինանսավորմամբ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրով Եղեգնաձորի նոր հիվանդանոցի շենքի կառուցման գործընթացի և բժշկական կենտրոնի շահագործման գործընթացների շրջանակներում մշակված և Համաշխարհային Բանկի կողմից համաձայնեցված Եղեգնաձորի ԲԿ-ի շահագործմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և բնապահպանական կառավարման պլանի նախագծի քննարկումը:
Քննարկմանը մասնակցում էին՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, Եղեգնաձորի համայնքապետարանի, Եղեգնաձորի բժշկական կենտրոնի, ՀՀ ԱՆ ԾԻԳ ՊՀ-ի, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, ինչպես նաև Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ։