Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գլաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրի աճուրդ-վաճառքի մասին
15.07.2019
ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանի աճուրդային մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրի աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 12-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտը, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիրը և անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճեները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Հայտերի ընդունումը դադարեցվում է օգոստոսի 9-ին ժամը 18-ին:
Մանրամասն տեղեկությունների համար՝ դիմել Գլաձորի համայնքապետարան զանգահարելով +374281.2.22.80 հեռախոսահամարին:
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh: