Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը
02.07.2019
Ս/թ հունիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելությանը մասնակցել են 93 քաղաքացիներ, որոնցից
90-ին տրամադրվել է դրամական օժանդակություն:
Երեք քաղաքացիներ դիմել էին այլ հարցերով՝
մեկ քաղաքացի դիմել էր բնակարանի գազաֆիկացման համար (ընթացքի մեջ է),
մեկ քաղաքացի` կով գնելու համար(ընթացքի մեջ է),
մեկ քաղաքացի էլ դիմել էր մատուռը վերանորոգելու աշխատանքներին օժանդակելու նպատակով(ընթացքի մեջ է):
Այլ խնդրանքով դիմած քաղաքացիների հարցերին լուծում տալու նպատակով, նույն օրը մարզպետ Տ. Սարգսյանը հանձնարարություններ է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: