Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է <Արևային էներգիան որպես համայնքի կայուն զարգացման գրավական> խորագիրը կրող կլոր սեղան-քննարկմանը

24.06.2019

 Այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է Ջերմուկի <Գրանդ ռիզորթ Ջերմուկ> հյուրանոցում  կայացած <Արևային էներգիան որպես համայնքի կայուն զարգացման գրավական> խորագրով կլոր սեղան-քննարկմանը: Կլոր սեղանը կազմակերպել էր <Եվրասիա> բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:
Միջոցառմանը մասնակցում էին <Եվրասիա> բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ՀՀ տասը մարզպետարանների համապատասխան վարչության ղեկավարներ, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, կառավարության ներկայացուցիչներ:
Կլոր սեղան-քննարկման անցկացման բուն նպատակն է. աջակցել Հայաստանին անցնելու <կանաչ> էներգիայի, նպաստելով՝ Հայաստանի համայնքների էկոլոգիական և բնապահպանական վիճակի բարելավմանը, արտանետվող ջերմոցային գազերի քանակի կրճատմանը։

Ծրագրի իրականացման արդյունքում կխթանվի այլընտրանքային էներգիայի օգտագործումը՝ որպես շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման և Հայաստանում էկոլոգիական ու էներգետիկ անվտանգության բարելավման հիմնական միջոցի։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրած դրամաշնորհային ծրագրերի շրջանակում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58