Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքի հրավեր
24.06.2019
Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՓՄՁ-ների մրցունակության բարձրացումը կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և առավել լայն օգտագործման միջոցով» (ENPJ/2016/386-860) Ծրագրի շրջանակներում ստեղծվող Տուրիզմի տարածաշրջանային տեղեկատվական կենտրոնում աշխատելու համար հայտարարվում է մրցույթ հետևյալ թափուր աշխատատեղերի համար:
ա) Տեղեկատվական կենտրոնի տնօրեն.
Ներկայացվող պահանջները-բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տուրիզմի զարգացման աջակցման ոլորտում:
բ) Տեղեկատվական կենտրոնի մենեջեր:
Ներկայացվող պահանջները-բարձրագույն կրթություն, անգլերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, մասնագիտական առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
Դիմորդները իրենց ինքնակենսագրությունները կարող են ուղարկել sit.solar.am@gmail.com փոստային հասցեով մինչև 01 հուլիսի 2019թ. Ժամը 1000 : Մանրամասն տեղեկություն ստանալու համար զանգահարել 098-824-124 հեռախոսահամարով:
21 հունիսի 2019թ, ք. Եղեգնաձոր