Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնագիտական տոնի կապակցությամբ պատվոգրով պարգևատրել է մի խումբ բուժաշխատողների

21.06.2019

 Այսօր  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը Բուժաշխատողի օրվա առիթով այցելել է <Եղեգնաձորի բժշկական կենտրոն> և <Վայքի բուժական միավորում> փակ բաժնետիրական ընկերություններ:

Մարզպետին ուղեկցել են ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը:

Մարզպետը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է բուժհաստատությունների աշխատակիցներին և մի խումբ բուժաշխատողների պարգևատրել մարզպետի պատվոգրով: Այնուհետև Տ. Սարգսյանը շրջայց է կատարել հաստատություններում, ծանոթացել տիրող իրավիճակին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45