Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնագիտական տոնի կապակցությամբ պատվոգրով պարգևատրել է մի խումբ բուժաշխատողների
21.06.2019
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը Բուժաշխատողի օրվա առիթով այցելել է <Եղեգնաձորի բժշկական կենտրոն> և <Վայքի բուժական միավորում> փակ բաժնետիրական ընկերություններ:
Մարզպետին ուղեկցել են ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը:
Մարզպետը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է բուժհաստատությունների աշխատակիցներին և մի խումբ բուժաշխատողների պարգևատրել մարզպետի պատվոգրով: Այնուհետև Տ. Սարգսյանը շրջայց է կատարել հաստատություններում, ծանոթացել տիրող իրավիճակին: