Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է Գլաձոր համայքում արևային էլեկտրակայանի հիմք դնելու խորհրդանշական արարողությանը

18.06.2019

  Այսօր Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ արևային էլեկտրակայանի հիմք դնելու խորհրդանշական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, <ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով> ծրագրի ղեկավար Էնրիկո Բանքելլին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, մարզի համայնքների ղեկավարներ և մարզի բնակիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ելույթներով հանդես եկան ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը,
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար Էնրիկո Բանքելլին: Այնուհետև կատարվեց խորհրդանշական հիմնարկեքի արարողությունը:
Ելույթ ունեցողները նշեցին, որ նորարարական տեխնոլոգիաների կիրառման միջոցով
էներգիայի ստացումն ընթանում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության: Կարևորվեց, որ ծրագրի իրականացման արդյունքում մարզում ստեղծվեն աշխատատեղեր, ինչպես նաև այն խթան կդառնա մարզում զբոսաշրջության, առանձնապես էկոտուրիզմի զարգացմանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Եվրոմիության Հայաստանյան գրասենյակին, ՀՀ կառավարությանը և մարզային գործընկերներին ծրագրի ֆինանսավորման առնչությամբ, ինչպես նաև Վենետիկի համալսարանին ծրագրի իրականացման համար:Մարզպետն իր խոսքի ավարտին ասաց. <Համոզմունք ունեմ, որ ծրագիրը կնպաստի թե համայնքային, թե մարզային ընդհանրական զարգացման ծրագրերի ավելի ներդաշնակ և նպատակային իրականացմանը>:
Նշենք, որ <ԱՐԵՎԱՁՈՐ-ՓՄՁ-ների մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով> ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինասավորմամբ: Վայոց ձորի մարզում ծրագրի հիմքը դրվել է դեռևս երեք տարի առաջ և կյանքի է կոչվել <Տուրիզմի զարգացման տարածաշրջանային կենտրոն> հասարակական կազմակերպության կողմից (նախագահ Նորայր Սիմոնյան): Աշխատանքները համակարգում և իրականացնում է ֆոտովոլտային տեխնոլոգիաների տեղական փորձագետ Ալեքսան Ավագյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34