Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզում համապետական շաբաթօրյակի աշխատանքների մեկնարկը տրված է
08.06.2019
Առավոտյան ժամը 10.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներն սկսել են մարզպետարանի շենքի բակի սանմաքրման և հարակից այգու ու շրջակայքի բարեկարգման աշխատանքները:
Մարզի բոլոր համայնքներում ըստ նախապես քարտեզագրված տարածքների և սահմանված գրաֆիկի իրականացվում են սանմաքրման, բարեկարգման և աղբի հեռացման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ այսօր համապետական շաբաթօրյակի ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների հետ, զանգահարելով (+374281)2-30-61 հեռախոսահամարին: