Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետարանում հանդիսավորությամբ վաստակած հանգստի ճանապարհեցին մի խումբ աշխատակիցների
05.06.2019
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր իր աշխատած ժամանակաշրջանում մարզպետարանի թոշակի անցած աշխատակիցներին հանդիսավորությամբ ճանապարհելու միջոցառում: Միջոցառման սկզբում մարզպետը նրանց մաղթեց բարի ճանապարհ և վաստակած հանգիստն առողջությամբ վայելելու հնարավորություն: Այնուհետև մարզպետ Տ. Սարգսյանը շնորհակալագրեր և նվերներ հանձնեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանին, աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանին, քարտուղարության առաջին կարգի մասնագետ Քնարիկ Աբրահամյանին, ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության գլխավոր մասնագետ Կարինե Սարդարյանին:
Հանգստի անցած անձիք շնորհակալություն հայտնեցին մարզպետին իրենց վաստակը գնահատելու համար, մարզպետին և մարզպետարանի ողջ անձնակազմին մաղթեցին աշխատանքային հաջողություններ, հանուն Նոր Հայաստանի և Վայոց ձորի մարզի զարգացման ու հզորացման: