Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն Վայոց ձորում զբոսաշրջության ոլորտում բիզնեսի կառավարման հմտությունների և էկոտուրիզմի հիմունքների վերաբերյալ կազմակերպվելիք անվճար դասընթացների մասին
31.05.2019

ԱՐԵՎԱՁՈՐ նախագծի շրջանակներում նախատեսվում է անցկացնել անվճար դասընթացների շարք Վայոց ձորում զբոսաշրջության ոլորտում բիզնեսի կառավարման հմտությունների և էկոտուրիզմի հիմունքների վերաբերյալ: Դասընթացները իրականացնում են Ամերիա խորհրդատվական ընկերությունը Ֆլորենցիայի համալսարանի կրթական և գիտական ծառայությունների կենտրոնի հետ համատեղ` Եվրամիության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ֆինանսավորմամբ:
Դասընթացները կանցկացվեն չորս հիմնական թեմաներով:
Պոտենցիալ ձեռնարկատերերի համար Էկոտուրիզմի ոլորտում բիզնեսի կառավարման դասընթաց, որը վերաբերում է բիզնեսի գրանցման, հարկային և հաշվապահական հաշվառման, վարկավորման և ֆինանսականաջակցության հնարավորություններին, ինչպես նաև բիզնեսի խթանման միջոցներին:
Պոտենցիալ աշխատողների համար էկոտուրիզմի ոլորտում գործունեության հիմունքների դասընթաց, որի ժամանակ կներկայացվի հյուրընկալությանը և դրան վերաբերող ծառայությունների լավագույն փորձը, հիգիենայի և անվտանգության ստանդարտները, HACCP սերտիֆիկացման նախապայմանները, թափոնների կառավարման և էկոլոգիապես մաքուր գործունեության մոտեցումները:
Գործող և պոտենցիալ ձեռնարկատերերի համար էկոտուրիզմի ոլորտում բիզնեսի կառավարման և զբոսաշրջիկների ներգրավման դասընթաց, որը վերաբերում է կացության ծառայությունների մատուցման ստանդարտներին, էկոլոգիապես մաքուր մոտեցումների նէկոտուրիզմ իծառայություններ մատուցելիս, և դրանք խթանելու մեթոդներին:
Գործող ձեռնարկատերերի համար Էներգաարդյունավետ գործարարության դասընթաց, որը ներառում է էներգախնայողության տեխնիկաների ներկայացում, ՓՄՁ-ների էներգաարդյունավետության խթանման սխեմաներ, էներգաարդյունավետ շենքերի տեխնիկական լուծումներ:
Մասնակիցները նաև հնարավորություն կունենան ձեռքբերել գործարար անգլերենի հիմնական գիտելիքներ:
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը հինգ օր է: Դասընթացի ավարտին մասնակիցները անցնելու են թեստավորում: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր:
Դասընթացները տեղի են ունենալու սույն թվականի հունիս-օգոստոս ամիսներին:
Դասընթացներին կարող են մասնակցել Վայոց ձորի բնակիչները, որոնք ներկայումս ներգրավված են զբոսաշրջության մեջ կամ հետաքրքրված են իրականացնելու իրենց գաղափարները զբոսաշրջության զարգացման համար: Մասնավորապես`
· էկոտուրիզմի ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչները
· էկոտուրիզմով հետաքրքրված պոտենցիալ գործարարները
· էկոտուրիզմի ոլորտում աշխատանք փնտրողները
Գրանցման կարգը
Դասընթացի մասնակցությունը անվճար է: Մասնակիցները ապահոված կլինեն փոխադրման ծառայություններով, ինչպես նաև սուրճի և ճաշի հյուսիրությամբ:
Մասնակիցների ընտրությունը կիրականացվի հիմնվելով նրանց ներկայացրած
· մոտիվացիայի
· զբոսաշրջության ոլորտում ունեցած փորձի
· առավելությունը կտրվի ոլորտում աշխատողների և գործող բիզնեսի ներկայացուցիչներին
Դիմումներն ընդունվում են ինչպես առցանց, այնպես էլ թղթային տարբերակներով:
Դիմումները կարող եք ներկայացնել Եղեգնաձորի Տուրիզմի կենտրոնի տեղեկատու Երկ-Ուրբ 9:00 մինչև 18:00, հասցեն՝ Նարեկացի 8/02, հեռ. 098 91 06 03: Նաև կարող եք դիմել առցանց www.arevadzor.eu կայքում և մեր ֆեյբուքյան էջում Arevadzor – PRDP EU Project in VayotsDzor Armenia:
Մասնակիցների քանակը սահմանափակ է, խնդրում ենք նախօրոք գրանցվել:
Գրանցվելու համար անցեք հետևայալ հղումով
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdkIzmvv2YUn4h2NB6IrlNZD_p4J91O-iAqV9lxPdZXcroCig/viewform?usp=sf_link