Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում կառուցվում է ֆուտբոլի խաղադաշտ
24.05.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ մարզերում իրականացնում է ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ծրագիր, որի շրջանակներում խաղադաշտի կառուցման աշխատանքեր են կատարվում Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում:
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանը Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել են խաղադաշտի կառուցման շինհրապարակ և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Շինհրապարակում ներկա են եղել նաև Գլաձոր խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքի ակտիվ քաղաքացիներ և ֆուտբոլասերներ:
Ներկաների հետ զրույցի ընթացքում Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ Հայաստանում ֆուտբոլի մասայականացման նպատակով առաջիկա 5 տարում ՀՀ բոլոր մարզերում կառուցվելու են մոտ 700 փոքր խաղադաշտեր, որոնցից 51-ը նախատեսվում է կառուցել ընթացիկ տարում։
Նշենք, որ ծրագրի շրջանակում առաջին խաղադաշտը կառուցվում է Գլաձոր համայնքում: