Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայքի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և ավտոմեքենաների աճուրդ-վաճառքի մասին
21.05.2019
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և ավտոմեքենաների բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2019թ. հունիսի 21-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վայք, Շահումյան 18 /.
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտը, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիրը և անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճեները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցը վճարում է նախավճար` մեկնարկային գնի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և գրանցումը դադարում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վայքի համայնքապետարան կամ զանգահարել +37498 77 22 91 հեռախոսահամարին:
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh: