Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ Արխանգելսկի մարզի հայ համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանին

30.04.2019

  Այսօր Հ Հ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ Արխանգելսկի մարզի հայ համայնքի ղեկավար, <Արխանգելսկի ու Վայոց ձորի մարզի համագործակցության միություն> ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրեն Մամիկոն Գեկչյանին: Մարզպետ Տրդատ Սարգսյանը ողջունել է հյուրին Վայոց ձորի այցի կապակցությամբ: Երկու մարզերի գործընկերները զրուցել են առաջիկա անելիքների մասին:
Այնուհետև Տ. Սարգսյանը և Մ. Գեկչյանը հանդիպել են մարզի գյուղոլորտի և արդյունաբերության ներկայացուցիչների հետ և քննարկել առևտրատնտեսական փոխադարձ համագործակցության հարցեր:
Նշենք, որ ս/թ մարտի 18-20-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի ՌԴ Արխանգելսկի մարզ մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի և Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի մասնակցությամբ Արխանգելսկում կայացել է <Հայաստանի տան> բացման արարողությունը: Իսկ Երևանում <Արխանգելսկի տան> բացումը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերին:
Առևտրային տների հիմնումը Հայաստանում և Արխանգելսկում երկու մարզերի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնելու լայն հնարավորություն կտա, ինչպես նաև երկու երկրների համար կընձեռի գործընկերներ ձեռք բերելու մեծ հնարավորություններ: 
Հիշեցնենք, որ ՌԴ Արխանգելսկի մարզը համագործակցում է ՀՀ Վայոց ձորի մարզի հետ 2012 թ.-ից: Իսկ ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի միջև առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և հումանիտար համագործակցության 2018-2020 թթ. միջոցառումների իրականացման ծրագիրը ստոագրվել է 19.09.2018-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12