Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին

30.04.2019

 Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ, նվիրված ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ծնողներ և հյուրեր:
Ներկայացվեց Կոմիտաս վարդապետի կյանքն ու գործունեություն: Կոմիտասի երգերի գործիքային ու վոկալ կատարումներով հանդես եկան դպրոցի ուսուցիչները և սաները: Համերգի ավարտին շնորհակալանքի խոսքեր ասացին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանը:
Իրապես, ինչպես ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը՝ Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57