Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում նվիրված փախստականների խնդիրներին

30.04.2019

  Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետարանի և Հայկական կարկիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում նվիրված տարածաշրջանում փախստականների խնդիրներին: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի տեղակալ Վարդան Հովհաննիսյանը, ինչպես նաև մի շարք համայնքների սոցիալական աշխատողներ: Քննարկում ծավալվեց տարածաշրջանում փախստականների խնդիրների վերաբերյալ, ներկայացվեց այդ ուղղությամբ եղած ձեռքբերումները, առկա մարտահրավերները: Կարևորվեց փախստականների պաշտպանության ոլորտում մարզային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ), ՏԿԶՆ միգրացիոն ծառայության և ՀԿԽԸ-ի
Համագործակցությունը: Նշվեց, որ ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի ֆինանսական աջակցությամբ 2019թ. իրականացվում է <Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում> ծրագիրը:

Քննարկվեցին <Միջազգային պաշտպանության չափանիշները>, <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ օրենսդրությունը, <Սեռով և գենդերով պայմանավորված բռնություններ>թեմաները, որոնք ներկայացրին բանախոսներ Անահիտ Հայրապետյանը (ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակ), Գոհար Մայրանյանը (ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն), Կարեն Խաչատրյանը և Աննա Հայրապետյանը (ՀԿԽԸ):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12