Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Իրազեկ քաղաքացի> խորագրով հանրային քննարկում՝ ՀՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ
27.04.2019
Քաղաքացիների օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգում տեղի ունեցավ <Իրազեկ քաղաքացի> խորագրով հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, ՀՀ ԱԺ <Իմ քայլը> պատգամավորներ Էդգար Առաքելյանի, Մերի Գալստյանի, Համազասպ Դանիելյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Ռուբեն Ռուբինյանի, <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:
Քննարկման ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան անձամբ հանդիպելու ԱԺ պատգամավորներին, նախարարին և մարզային պաշտոնատար անձանց ու նրանց հետ քննարկելու իրենց հուզող հարցերը:
Քննարկումը վարում էր մարզպետի տեղակալ նանե Ասատրյանը: Քաղաքացիների հարցերին պատասխանեցին պատգամավորներ Էդգար Առաքելյանը, Համազասպ Դանիելյանը, նախարար Հակոբ Արշակյանը և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը:
Քննարկման մասնակիցները վերջում եղեգնաձորցի դպրոցականների կատարմամբ ունկնդրեցին հեղինակային երգերի կատարումներ: