Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրեր
17.04.2019
Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի <Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ> ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի և <Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա> ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև ստորագրվել է հուշագիր <Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման> ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:
Ծրագրի շրջանակում վարկը տրամադրվում է
- Տնտեսավարողներին՝ 5% տոկոսադրույքով
- գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3% տոկոսադրույքով
- սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին` 0% տոկոսադրույքով:
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 3-15 մլն դրամ գումարի սահմաններում: Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից:
Ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել <ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>, <Կոնվերս բանկ>, <ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ> ՈւՎԿ, <Ֆարմ Կրեդիտ Արմենիա> ՈՒՎԿ ԱԿ, <Կամուրջ> ՈԻՎԿ, <Անիվ ՈՒՎԿ> և <Ագրոլիզինգ ՍՊԸ>: