Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Եղեգիս համայնքում
16.04.2019
2019 թվականի ապրիլի 11-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության էին եկել Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Հորս, Սալլի բնակավայրերի 20 քաղաքացիներ, որոնցից 10-ը դիմել էր ֆինանսական աջակցության խնդրանքով, իսկ 10 քաղաքացիներ դիմել էին տարբեր հարցերով՝ ոռոգման ջրագծի վերանորոգում, հոսանքի գծերի մոնտաժում և այլն:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հանձնարարություն է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել քաղաքացիների դիմումները և տալ բարձրացված հարցերի պատասխանները կամ հարցի լուծման նպատակով նրանց ուղղորդել՝ համապատասխան կառույցներ:
Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետը ամենօրյա ռեժիմով ապրիլ ամսին, հրատապ կարգով, արդեն ընդունել է 36 քաղաքացիների, որոնցից 29-ին տրվել է ֆինանսական աջակցություն: Մնացած 7 դիմումները ուսումնասիրվում են և անհրաժեշտության դեպքում, բարձրացված հարցերն ուսումնասիրելու նպատակով, ՀՀ Վայոց ձորի մարզպետի 06.03.2019թ. N 26 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամները տնային այցելություններ կկատարեն :