Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի պատվիրակությունը՝ Գերմանիայում
11.04.2019
ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի պատվիրակությունը 9-օրյա պաշտոնական այցով՝ մարտի 28-ից ապրիլի 6-ը, հյուընկալվել էր Գերմանիայի Սաքսոնական Անհալթ երկրամասի Ցուխաու գյուղում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սուրբ Լաուրենթիուս եկեղեցում հիմք է դրվել Գետափ և Ցուխաու գյուղերի փոխհամագործակցությունը։ Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել Բարբի, Քալբե, Շյոնեբեք քաղաքների քաղաքապետերի հետ։
Հայկական պատվիրակությանը հյուրընկալել են նաև Սաքսոնական Անհալթ երկրամասի ազգային ժողովում։ Պատվիրակությունը մասնակցություն է ունեցել Սաքսոնական Անհալթ երկրամասի ազգային ժողովի նիստին, որտեղ ազգային ժողովի նախագահն իր ելույթում ողջունել է Գետափի պատվիրակությանը։
Հայկական պատվիրակությանը ազգային ժողով (Landtag), պետական կանցլայ (Staatskanzlei), ինչպես նաև "Righeiligtums" ուղեկցել է Սաքսոնական Անհալթ երկրամասի մշակույթի նախարար դոկտոր Շելլենբերգերը։
Շելլենբերգերի հետ ճաշի ընթացքում քննարկվել են մշակույթի և տուրիզմի ոլորտում փոխհամագործակցության ծրագրերը։
Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Մարտն-Լութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնում, որտեղ պրոֆեսոր դոկտոր Արմենուհի Դրոստ֊ Աբգարյանը ներկայացրել է հայագիտության զարգացման և պահպանման, ինչպես նաև Մեսրոպ կենտրոնի ստեղծման պատմությունը։
Ցուխաու համայնքի ղեկավար Յորն Վայներթն իր գյուղի հյուրերի՝ հայկական պատվիրակության, յուրաքանչյուր օրը տոն է դարձրել ՝ կազմակերպելով մշակութային ճանաչողական միջոցառումներ, արշավներ։
Հայկական պատվիրակությունը, փոխհամագործակցությունն ամրապնդելու համար, Ցուխաու գյուղին նվիրել է գերմաներեն֊հայերեն լեզուներով սրբագրված տապանաքար, որը հաջորդ սերունդների համար կդառնա փոխհամագործակցության հիմնադրման զարգացման վեաբերյալ փաստացի վկայություն, ինչպես նաև կհիշեցնի հայկական թոնրի ծագման և կառուցման (2017թ.?) մասին։
Երկու գյուղերի միջև փոխհամագործակցության նախաձեռնողներ Յորն Վայներթը և Կարինե Ավետյանը վստահ են, որ այս համագործակցությունը կամրապնդի նաև հայ-գերմանական հարաբերությունները։