Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարլ Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ՝ Վայոց ձորի մարզային գրադարանում

10.04.2019

   Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ  գրական-երաժշտական ցերեկույթ, նվիրված Մեծն շանսոնյե Շարլ Ազնավուրին: Միջոցառումը կազմակերպվել էր ֆրանկոֆոնիայի մարզային ծրագրերի շրջանակում: Այն նախաձեռնել էր գրադարանի սպասարկան բաժինը (բաժնի պետ՝ Վարդ Շահբազյան): Սցենարը հեղինակել էր դպրոցական Անահիտ Գևորգյանը: 
Միջոցառման ավարտին կազմակերպիչներին ուղղված շնորհակալության խոսքեր ասացին մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը:

Միջոցառմանը մասնակցում էին մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակիցներ, ծնողներ և դպրոցականներ: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53