Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին

04.04.2019

 ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն այսօր այցելել է Եղեգնաձորյան եռաբլուր, ուր հանգչում են Արցախում և հայրենիքի պաշտպանության սահմաններում զոհված եղեգնաձորցիների շիրիմները, և ծաղիկներ խոնարհել նրանց շիրմաքարերին, ի հիշատակ Արցախյան քառօրյայում զոհված շուրջ հարյուր հայորդիների:
Քառօրյա պատերազմին հաջորդող երկու ամիսներին, ինչպես շատ հայորդիներ, վայոցձորցի հարյուրավոր կամավորներ մեկնել են սահման՝ ի աջակցություն սահմանը պահող մեր զինվորներին:
<2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին վայոցձորցիներն ունեցել են 8 վիրավոր և 4 զոհ, այդ թվում նաև մարզի սահմանին: Ապրիլյան պատերազմը բոլորիս ցավն է, կորուստները բոլորինս են, հայ ժողովրդինն են, իսկ զոհերի լույս հիշատակը հարգելը ապրողներիս սրբազան պարտք է: Զոհերի և վիրավորների ընտանիքները միշտ պետք է մեր ուշադրության կենտրոնում պահենք: Առաջիկայում նախատեսում եմ հանդիպում նրանց հետ>,- ասում է Ն. Ասատրյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-27 16:41:45