Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Չիվա բնակավայրում

03.04.2019

 Ապրիլի 2- ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը հանդիպել են  Չիվայի բնակիչների հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել է Արենի համայնքի Չիվա բնակավայրի արոտների օտարման հարցը:

Չիվայի բնակիչները բարձրացրել են գործարար Մհեր Տերտերյանին օտարված արոտի մի մասի վերադարձի խնդիրը, պատճառաբանելով, որ բնակավայրի վարչական շրջանում մնացած արոտավայրերն անբավարար են անասնապահությամբ զբաղվող բնակիչների գործունեությունը շարունակելու համար:

Մարզպետ Տ. Սարգսյանը խոստացել է առաջիկա շաբաթվա ընթացքում Չիվայի բնակիչների պահանջը ներկայացնել գործարար Մհեր Տերտերյանին և նրա հետ  քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34