Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող 2019 թվականի առաջին հաղորդումը
29.03.2019
Այսօր՝ մարտի 29-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ:
Մանրամասնորեն ներկայացվեց 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների համայնքային ոստիկանության գործունեությունը:
Հաղորդումից հետո քննարկվեցին համայնքներում առկա հողային խնդիրների, Ելփինի միջնակարգ դպրոցում աշակերտ-ուսուցիչ լարված հարաբերությունների լուծմանը վերաբերող հարցեր:
Ռ. Տոնոյանը խոսեց համայնքներում բնակիչների միջև ծագած վիճաբանությունների ընթացքում լարվածության թուլացմանն ուղղված համայնքային ոստիկանների առավել ակտիվ գործունեության անհրաժեշտության մասին:
Գնդապետ Ս. Միրզոյանը, նշեց, որ որոշ բնակավայրերում համայնքային ոստիկանները աշխատասենյակներ, որոշ բնակավայրերում կահավորանք չունեն, որպեսզի կատարեն քաղաքացիների ընդունելություն:
Մարզպետի տեղակալը հանձնարարեց մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին, խնդրի լուծման նպատակով հարցը քննարկել տվյալ համայնքի ղեկավարի հետ:
Ամփոփելով հանդիպումը, մարզպետի տեղակալ Ռ. Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության մարզային վարչությանը Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարում և հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում ունեցած մեծ դերակատարության համար:
Գնդապետ Ս. Միրզոյանն էլ կարևորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի ջանքերն այս ուղղությամբ և շնորհակալություն հայտնեց՝ բնակչության անվտանգ կեսնագործունեության պահովման խնդիրների շուրջ արդյունավետ համագործակցության համար: