Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արենիի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի, հողամասերի աճուրդ-վաճառքի և վարձակալության մրցույթի մասին
28.03.2019
Արենիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 10-ին, ժամը 12:00 -ին տեղի կունենա Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողերի, հողամասերի աճուրդ-վաճառք և մրցույթ-վարձակալություն:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդի և մրցույթի նախորդող երրորդ օրը, ժամը` 15:00: Հայտ կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճեները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 5000 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ լոտի 5%-ի չափով: Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ` Արենիի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին`
- տեղական վճարի վճարման հաշվեհամարն է ՝ 900355105082 Կենտրոնական գանձապետարան,
գ-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355105132 Կենտրոնական գանձապետարան: Աճուրդում չհաղթած մասնակցին մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` +37428160001, +37493752480, (Գևորգ Սիմոնյանին):
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: