Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

27.03.2019

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Մինչ օրակարգային հարցերին անցնելը` Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարտի 23-ին անցկացված համապետական շաբաթօրյակին և ընդգծել, որ հասարակության ու պաշտոնատար անձանց ներգրավվածության առումով այն վերջին տարիների ամենահաջողված շաբաթօրյակներից մեկն էր:
<Ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնակցության համար և տեղեկացնել, որ այսուհետ նման շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ` նպատակ ունենալով երկիրն ամբողջությամբ մաքրել աղբից>,-նշել է նախարարը: Այս առնչությամբ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է գույքագրել իրենց մարզերում առկա աղբավայրերն ու աղբակույտերը` հստակեցնելով դրանց հետագա շահագործման տարբերակները:

Անցնելով օրակարգային հարցերին` նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է համայնքային հակակարկտային կայանքների ապակոնսերվացման աշխատանքներին, մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ջրանցքների մաքրման, հակակարկտային կայանքները պատրաստվածության բերելու, ինչպես նաև մարզպետների կողմից բարձրացված այլ հարցերի:

Աղբյուրը՝ http://mtad.am, 26.03.2019

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34