Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը
23.03.2019
Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին Վայոց ձորի մարզում ներգրավված են բոլոր համայնքները, մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ժամը 10.30-ի դրությամբ շաբաթօրյակի աշխատանքներում ներգրաված են՝ 36 միավոր տեխնիկա, շուրջ 1210 ձեռքի գործիքներ և 2600 մասնակից:
Լրացուցիչ տեղեկությունների համար գործում է (+374281) 2-30-61 հեռախոսահամարը:
Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում իրականացվելու են փողոցների, բակերի, հրապարակների, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների և նրանց հարակից տարածքների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ճանապարհների հարակից տարածքների, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների մաքրում ու բարեկարգում: