Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկում մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման մասին
22.03.2019
Հարգելի վայոցձորցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել <Մաքրության օր> ծրագրի շրջանակներում մարտի 23-ին Վայոց ձորի մարզում իրականացվող համապետական շաբաթօրյակին:
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է <Մաքուր Հայաստան> ծրագրի աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 18.02.2019 թվականի թիվ 05 որոշմամբ ստեղծված Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը: Պատասխանատու ստորաբաժանումն է՝ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը, վարչության պետ՝ Աղվան Հարությունյան:
Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել <Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (+374281)2-30-61 հեռախոսահամարով: