Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արխանգելսկում տեղի ունեցավ <Հայաստանի տան> բացումը
20.03.2019
Հայաստանի պատառիկը՝ Արխանգելսկի սրտում,- գրում են ՌԴ Արխանգեսկի մարզի պաշտոնական լրատվական մեկնաբանություններում:
Արխանգելսկում կայացավ <Հայաստանի տան> բացումը: Միջոցառմանը մասնակցություն են ունեցել Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արխանգելսկ քաղաքի քաղաքային մարմնի ղեկավար Իգոր Գոձիշը, շրջանի ու քաղաքի պատգամավորական կորպուսի ներկայացուցիչներ:
Առևտրի տան հիմնական տարածքը զբաղեցված է հայկական արտադրողների ապրանքներով: Այստեղ առկա է թարմ ու կոնսերվատիվ մթերքներ, չորամրգեր ու բնական հյութեր, ըմպելիքներ, սոուսներ ու բուրավետ թեյեր: Ոչ մեծ դահլիճում ծրագրվում է նաև գործարար հանդիպումներ անցկացնել` գործընկերային կապերը ընդլայնելու և հետաքրքրված թիմակիցներ ներգրավելու նպատակով, ներկայացնել Հայաստանի մշակութային ու զբոսաշրջային ներուժը, անցկացնել տարատեսակ միջոցառումներ:
Ինչպես պատմում է <Արխանգելսկի ու Վայոց ձորի մարզի համագործակցության միություն> ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրեն Մամիկոն Գեկչյանը, Արխանգելսկում <Հայաստանի տունը> արդեն մի քանի օր է, ինչ աշխատում է թեստային ռեժիմում, բայց հայկական ապրանքների նկատմամբ արխանգելսկցիների հետաքրքրվածությունը մեծ է այնքան, որ շատերը երկրորդ անգամ են հաճախում:
<Ներկայումս Արխանգելսկի յուրաքանչյուր բնակչի հնարավորություն է ստեղծվում լինել Հայաստանում: Այստեղ, առևտրի տանը, առկա է Հայաստանի ոգին: Շատ եմ ցանկանում, որ մեր համագործակցությունը թևակոխի դեպի նոր նախագծեր ու մտահաղացումներ>,- ասել է Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը:
Արխանգելսկում Հայաստանի առևտրի տան բացումը Արխանգելսկի ու Վայոց ձորի մարզի երկկողմ համագործակցություն գործնական քայլերից մեկն է` ամրագրված համագործակցությունն ու գործողությունների հստակ ռազմավարությունը: Նախագիծը կյանքի է կոչվել Արխանգելսկի ու Վայոց ձորի մարզի համագործակցության միության» կողմից` 2018 թվականին: Նրա հիմնադիրներն են <Արխանգելսկի մարզի զարգացում> կորպորացիան, <Ռուսաստանում հայերի միությունն> ու <Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման> հիմնադրամը:
Ինչպես ասել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, հոկտեմբերի 19-ին արդեն ծրագրվում է Երևանում <Արխանգելսկի տան> բացումը: Արդեն ընտրվել է շինությունը, նախագծվել է առևտրի տունը հյուսիսային ոճով կահավորելու նախագիծը, առևտրային ու խորհրդակցությունների սենյակներով` որը կբացահայտի Արխանգելսկի մշակույթն ու ավանդույթները` ավանդական խոհանոցի հետ համատեղ:
<Միջմարզային նախագծերը շարունակական բնույթ են կրելու: Մենք ծրագրում ենք դեպի Ջերմուկ տուրիզմը զարգացնել. ինչպես բուժական, այնպես էլ հանգստի նպատակով>,- ասել է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:
Երկկողմ համաձայնությամբ նախատեսվում է Արխանգելսկի շրջանի տուրօպերատորների համար կազմակերպել ինֆորմացիոն շրջագայություն դեպի Հայաստան, իսկ 2019 թվականի աշնանը՝ գործարար շրջանակների ներկայացուցիչների բիզնես այց Հայաստան, որին կհրավիրվեն նաև Պոմորյայի ստեղծագործ կոլեկտիվները։
Աղբյուրը՝ http://dvinanews.ru