Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արխանգելսկում այս երեկո հանդիսավոր կերպով բացվել է <Հայաստանի տունը>

20.03.2019

 

Միջոցառմանը մասնակցել է Վայոց ձորի մարզի պաշտոնական պատվիրակությունը: Նրանց  հետ մենք վաղուց ենք ընկերական կապի մեջ: 7 տարի առաջ համագործակցության հուշագիր է ստորագրվել և համատեղ նախագծերը միակը չեն:

Կոնստանտին Բուշուև

Հայաստանի հետ առաջին ծանոթության համար պարտադիր չէ հեռանալ Արխանգելսկից: Այստեղ, նահանգի մայրաքաղաքի ամենակենտրոնում բացվել է <Հայաստանի տունը>: Առևտրային առաքելությունից  զատ, այնտեղ նաև ամրապնդվելու է Արխանգելսկի և Երևանի մշակութային ու տուրիստական կապերը:

Հյուրերին դիմավորում են աղ ու հացով: Նման ավանդույթ կա նաև Հայաստանում: Այսօրվա օրը, առանց չափազանցության, անվանում են պատմական: Որպես հավաստում` 2012 թ. գրվածքով սիմվոլիկ հուշատախտակի բացումն է: Հենց այդ ժամանակ Արխանգելսկի ու Վայոց ձորի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Հայաստանը պատրաստ է հյուսիսցիներին զարմացնել առատ մթերքներով, թեյով, քաղցրեղենով, չորամրգերով:

-       Ամեն ինչ բերված է Հայաստանից , ամեն ինչ թարմ է

<Հայաստանի տանը> ոչ միայն հյուրասիրում են, այլ նաև ծանոթացնում են երկրին: Արխանգելսկի քույր քաղաք համարվող Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը մեզ հյուր է կանչում:

Վարդան Հովհաննիսյան, Ջերմուկի քաղաքապետ, Հայաստան

-Մեր քաղաքը ոչ այդքան մեծ, բայց հայտնի քաղաք է: Այն կուրոտային քաղաք է և կարելի է ասել համաշխարհային կուրորտ է:

Բառացիորեն հաշված ամիսներ են մնում Հայաստանում Արխանգելսկի տան բացմանը: Հյուսիսային մշակույթի հետ կարելի է ծանոթանալ գրեթե Երևանի կենտրոնում: Այն իր դռները կբացի հոկտեմբերի սկզբին: Հայերը, այդ ժամանակ, նշում են գինու տոնը:

Իգոր Օրլով, Արխանգլեսկի նահանգապետ                                                        -Մենք այսպիսի բիզնես ռազմավարություն ունենք. համատեղել բիզնեսն ու մշակույթը: Այնտեղ հրավիելու ենք ձեռնարկատերերին, քանի որ Արխանգելսկի տունը պետք է հագեցած լինի կոնկրետ մատակարարներով, գործընկերներով, նախագծերով: Եվ, իհարկե մեր զարմանալի արտիստները, այդ թվում Ռուսաստանի ազգային հյուսիսային երգչախումբը կգնա այնտեղ, որպեսզի  զարդարի այդ տոնը:

Այնտեղ ոչ միայն ուրախ է լինելու, այլ նաև կարելի է համեղ սնվել: Արխանգելսկի տանը բացվելու է ռեստորան: Հայաստանի բնակիչները միշտ կարող են այնտեղ թարմ ձուկ, կաթ և ծովամթերքներ գնել:

Տրդատ Սարգսյան, Վայոց ձորի մարզպետ, Հայաստան                                                                                                         -Աշնանը Երևանում բացվելու է Արխանգելսկի տունը և ես վստահ եմ, որ Արխանգելսկի ոգին  այնտեղ կլինի : Ով էլ որ  գա Արխանգելսկի տուն` կհասկանա, թե որքան համեղ բաներ են պատրաստվում  այնտեղ:

Այսօր, պաշտոնական կողմերը քննարկել են նաև այլ կարևոր նախագծեր: Դրանցից մեկը` արխանգելսկյան ԲՈւՀ-երում օտարերկյա ուսանողների` արտոնյալ կերպով ուսանելու հնարավորությունն է:

Կոնստանտին Բուշուև

Աղբյուրը՝ https://www.pomorie.ru

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34