Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է գտնվել <Ատամնաբույժն արևելյան> պիեսի առաջին ներկայացմանը

13.03.2019

 Երեկ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում կայացավ արևմտահայ մեծանուն երկիծաբան Հակոբ Պարոնյանի <Ատամնաբույժն արևելյան> պիեսի առաջին ներկայացումը: Ներկայացումը դիտելու էր եկել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:
Ներկայացման բեմականացման աշխատանքներին օժանդակել է ՀՀ մշակույթի նախարարությունը և Մետալ Գրուպ ընկերությունը: Բեմականացման հեղինակը արմատներով վայոցձորցի, մոսկվայաբնակ Յուրի Բարսեղյանն է:
Նկարչական ձևավորումը կատարել է Կամո Սահակյանը(Կամսար), երաժշտական ձևավորումը՝ Անդրանիկ Հարությունյանը, պարերի բեմականացումը՝ Վերգինե Վանյանը: Գլխավոր դերերում հանդես են եկել Մարո Սիմոնյանը և Սմբատ Առաքելյանը:

Նշենք, որ Եղեգնաձորում մինչև 20-րդ դարի 40-ական թվականները գործել է պետական, իսկ այնուհետև, մինչև 1996 թվականը՝ ժողովրդական թատրոն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13