Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը> թեմայով քննարկմանը

12.03.2019

  Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր <Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը> թեմայով քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ՍԱՏՄ սննդի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանելյանը:
Քննարկմանը մասնակցում էին նաև ՍԱՏՄ Վայոց ձորի մասնաճյուղի ներկայացուցիչներ, մարզի տնտեսվարողներ, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ:
Մարզպետ Տրդատ Սարգսյանը ողջունեց ներկաներին և իր խոսքում կարևորեց սպառողի իրավունքների պաշտպանությանը նվիրված նմանօրինակ միջոցառումները: Տ. Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել ծրագրերի իրականացման ընթացքին:
ՍԱՏՄ աշխատակիցները  ներկայացրին սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ տեսչության կողմից իրականացված քայլերը և նախատեսվող ծրագրերը: Անդրադարձ եղավ հատկապես դպրոցներ ու մանկապարտեզներ մատակարարվող սննդամթերքին: Բանախոսները հորդորեցին հնարավորինս ուշադիր լինել երեխաների սննդի ընտրության հարցում և պահպանել իրավական ակտերով սահմանված նորմերն ու պահանջները: Կարևորվեց նաև երեխաների սննդի ընտրության և ձեռք բերման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնողների սրտացավ վերաբերմունքը:
Տեղի ունեցավ քննարկումներ, որոնց ընթացքում հնչած հարցերը վերաբերում էին սպառողի իրավունքների պաշտպանության ոլորտի կարգավորմանը, ինչպես նաև մատակարարումների հետ կապված խնդիրներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34