Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը> թեմայով քննարկմանը
12.03.2019
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր <Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը> թեմայով քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ՍԱՏՄ սննդի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանելյանը:
Քննարկմանը մասնակցում էին նաև ՍԱՏՄ Վայոց ձորի մասնաճյուղի ներկայացուցիչներ, մարզի տնտեսվարողներ, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ:
Մարզպետ Տրդատ Սարգսյանը ողջունեց ներկաներին և իր խոսքում կարևորեց սպառողի իրավունքների պաշտպանությանը նվիրված նմանօրինակ միջոցառումները: Տ. Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել ծրագրերի իրականացման ընթացքին:
ՍԱՏՄ աշխատակիցները ներկայացրին սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ տեսչության կողմից իրականացված քայլերը և նախատեսվող ծրագրերը: Անդրադարձ եղավ հատկապես դպրոցներ ու մանկապարտեզներ մատակարարվող սննդամթերքին: Բանախոսները հորդորեցին հնարավորինս ուշադիր լինել երեխաների սննդի ընտրության հարցում և պահպանել իրավական ակտերով սահմանված նորմերն ու պահանջները: Կարևորվեց նաև երեխաների սննդի ընտրության և ձեռք բերման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնողների սրտացավ վերաբերմունքը:
Տեղի ունեցավ քննարկումներ, որոնց ընթացքում հնչած հարցերը վերաբերում էին սպառողի իրավունքների պաշտպանության ոլորտի կարգավորմանը, ինչպես նաև մատակարարումների հետ կապված խնդիրներին: