Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վաչե Տերտերյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

07.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը <Մաքուր Հայաստան> գործողությունների ծրագրի շրջանակներում` մարտի 23-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակին ընդառաջ, այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ։

Կարևորելով շաբաթօրյակների դերը և դրանց բնապահպանական նշանակությունը երկրում մաքուր շրջակա միջավայր ունենալու հարցում՝ փոխնախարարը մարզպետների տեղակալներին հորդորել է առավել ոգևորությամբ և սրտացավությամբ մոտենալ առաջիկայում նախապատրաստվող համապետական շաբաթօրյակին։

Վաչե Տերտերյանը փոխմարզպետներին հանձնարարել է ավելի ակտիվ համագործակցել հանրապետական գործադիր մարմինների, մարզային կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ և ընդգծել, որ այս համատեքստում կարևոր է մաքրման ենթակա գոտիավորված տարածքներում զորամասերի ներուժի արդյունավետ օգտագործումը։ <Անհրաժեշտ է ունենալ աղբահավաքման ենթակա տարածքների հստակ նկարագրությունը, դրանց սխեմաները, ինչպես նաև անընդհատության ռեժիմով կապ ձևավորել այդ գոտիներում աշխատանքներ իրականացնող զինվորական խմբերի պատասխանատուների հետ>,- ասել փոխնախարարը։

Միջոցառմանը լայն հասարակական ուշադրություն սևեռելու նպատակով Վաչե Տերտերյանն առանցքային է համարել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում իրազեկման աշխատանքների անցկացումն ու շաբաթօրյակին նրանց մասնակցության շահադրդումը։ Նա նաև նկատել է, որ մարդկային ռեսուրսներից զատ, հարկավոր է օգտագործել նաև ճանշինների կողմից ներգրավված տեխնիկական միջոցները՝ աղբակույտերի փակման կամ կոնսերվացման նպատակով։

Հանդիպման ավարտին փոխմարզպետները Վաչե Տերտերյանին են ներկայացրել իրենց կողմից կատարված գույքագրման նախնական արդյունքները, մոբիլիզացված ռեսուրսները, ինչպես նաև, մարզային առանձնահատկություններից ելնելով, գործողությունների ծրագրերը։  

Աղբյուրը՝ http://mtad.am, 06.03.2019

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:47:08