Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը հանրակրթական հաստատությունների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

06.03.2019

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը,վարչության աշխատակիցներ և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները: Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Դպրոցների կառավարման նոր խորհուրդների ձևավորման մասին,
2. 9-րդ դասարանի շրջանավարտների հայոց լեզվի կենտրոնացված քննության կազմակերպման մասին,
3. Ներառական կրթությամբ 9-րդ դասարանցիների քննությունների մասին,
4. 12-րդ դասարանի շրջանավարտների ցուցակները ներկայացնելու մասին,
5. Դպրոցների արդյունավետ կառավարման (օպտիմալացման) մասին,
6. ԿՏԱԿ-ի կայքում տվյալների մուտքագրման մասին,
7. Ասմունքի 12-րդ փառատոնի մարզային փուլը կազմակերպելու մասին,
8. ՀՀ ԱԺ գավաթի խաղարկություն մարզային փուլի անցկացման մասին,
9. Մարտի 23-ին համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34