Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կկառուցվի բույսերի և հողի հետազոտման լաբորատորիա
04.03.2019
Մարտի 2- ին Արենիի համայնքապետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ընդունել են <Արմենիա> և <Ալիանս Արմենիա> հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին, ով պատրաստակամությունը է հայտնել նպաստել Արենի համայնքում խաղողագործության և գինեգործության զարգացմանը։
Նշենք, որ շվեյցարահայ գործարարը Արենի բնակավայրի տարածքում ձեռք է բերել շուրջ 30 հեկտար հողատարածք, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաներով հիմնելու է ինտենսիվ այգիներ, ինչպես նաև համայնքի համար կառուցելու է բույսերի և հողի հետազոտման լաբորատորիա։