Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը կսուբսիդավորի ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները
28.02.2019
Կառավարության այսօրվա նիստին որոշվեց բարելավել պտուղ-բանջարեղենի, խաղողի և կաթի վերամշակող տնտեսվարողներին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մատչելիության մակարդակը:
Ծրագրի շրջանակում տրամադրվում են առավելագույնը տարեկան մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով, որի տարեկան մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը սուբսիդավորվում է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս:
Յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1,5 մլրդ ՀՀ դրամը, մարման ժամկետն առավելագույնը 1 տարի է:
Սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ-բանջարեղենի, կաթի կանխավճարի և արժեքի վճարմանը:
Ֆինանսական կառույցը վարկը հաստատելուց և վարկի ու վարկի ապահովման միջոցների պատշաճ իրավական ձևակերպումներից հետո վարկառուի կողմից ներկայացված բերքի գնումը հավաստող փաստաթղթի հիման վրա տասնօրյա ժամկետում հանձնված բերքի արժեքը փոխանցում է բերքը վաճառողի հաշվեհամարին:
Ծրագրից օգտվելու ուղեցույց
Ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների ցանկ
Ծրագրից օգտվելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացվող նախնական հայտի ձևաչափ
Բերքի գնման պայմանագրի օրինակելի ձև