Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

27.02.2019

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 26-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Ողջունելով գործընկերներին և անցնելով օրակարգի հանրակրթության ոլորտին վերաբերող հարցերի քննարկմանը՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ խորհրդակցությանը ՀՀ ԿԳ նախարարի անմիջական մասնակցությունը հիանալի հնարավորություն է ուղիղ շփումների միջոցով վեր հանել և քննարկել վաղուց կուտակված միջգերատեսչական հետաքրքրություն ներկայացնող խնդիրները։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ մարզպետների հետ քննարկել է մարզերում կրթության որակի բարձրացմանը, դպրոցների արդյունավետ և օպտիմալ կառավարմանն առնչվող հարցեր, առաջարկություններ ներկայացրել ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ։
Հաջորդիվ նախարար Պապիկյանը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը։ Նախարարը նաև պահանջել է հետևողական գտնվել գույքագրված խնդիրների, նախանշված միջոցառումների ամենօրյա մշտադիտարկման ու դրանց արդյունքների հրապարակայնացման հարցում։

Գյուղատնտեսական շրջանին ընդառաջ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է համայնքներում սկսել հակակարկտային կայանքների ապակոնսերվացման աշխատանքները և դրանք բերել շահագործման համար պատրաստ վիճակի՝ բացառելու համար տեխնիկական և կառավարելի ռիսկերը։
Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի, խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերի ներկայացմանը, համայնքներում աղբահանության ծախսերի և եկամուտների ցուցանիշներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց հողի հարկի և գույքահարկի ծանուցագրերի ու անդորրագրերի տպագրման, հաշվառման և հատկացման գործընթացին։

Աղբյուրը՝ http://mtad.am, 26.02.20109

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34